Կատալոնիայի խորհրդարանը հայտարարել է Իսպանիայից անկախանալու մասին

171

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին, հայտնում է BBC-ն: Բանաձևի օգտին է քվեարկել 72 պատգամավոր, դեմ է հանդես եկել 10 պատգամավոր, ձեռնպահ են մնացել 2-ը:

Նախօրեին շրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Մադրիդի ներկայացրած պահանջից:

Ի պատասխան անկախության հռչակման՝ Մադրիդը պատրաստվում է շրջանում սահմանել անմիջական կառավարում: Հոկտեմբերի 21-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ գործարկում է Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ