Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարին

311

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Եդիգարյանն ազատվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ ազատել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում։

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է յուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել)»,- ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ