Եվրոպայում 6 մարդու մահվան պատճառ դարձած «Հերվարտ» ցիկլոնը մոտենում է Մոսկվային

234

Հոկտեմբերի 29-ին Եվրոպան գրոհած «Հերվարտ» փոթորկի զոհերի թիվը հասել է 6-ի, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ 2-ական զոհ է գրանցվել Գերմանիայում, Լեհաստանում ու Չեխիայում:

Այժմ ցիկլոնը շարժվում է Մոսկվայի ուղղությամբ՝ իր հետ բերելով տեղատարափ անձրևներ: Օդերևութաբանների համաձայն՝ այս շաբաթվա ընթացքում Մոսկվայում կտեղան հորդառատ անձրևներ, որոնք աստիճանաբար կվերածվեն թաց ձյան: Հայտնի է, որ երկուշաբթի և երեքշաբթի Մոսկվայում կտեղա հոկտեմբեր ամսվա համար տեղումների նորմայի 40%-ը:

Փոթորիկը սկզբում գրոհել է Գերմանիայի հյուսիսն ու կենտրոնական հատվածը: Բնական տարերքի հետևանքով Բեռլինի հրշեջ ծառայությունն արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել՝ ընդամենը 3 ժամում 100 փրկարարական գործողություն կատարելով:

Հայտնի է, որ փոթորիկն արմատախիլ է արել հաստաբուն ծառեր ու դրանք տապալել: Ծառերի տապալման հետևանքով էլ զոհեր են գրանցվել:

 

Картинки по запросу STORM HERWART

Картинки по запросу STORM HERWART

Картинки по запросу STORM HERWART

Картинки по запросу STORM HERWART

Картинки по запросу STORM HERWART

Картинки по запросу STORM HERWART

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ