Պատանդառուն «Մանուշակ» մանկապարտեզի վարիչի պարանոցից մինչև ականջ դանակով բացել է

587

Արմավիրի բնակիչ Արմինե Մարգարյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկ նախկին փեսայի կողմից դանակահարված իր դստեր կյանքին վտանգ չի սպառնում: Նրա խոսքով, իր դուստրը Երևանի 1-ին հիվանդանոցում է, վիրահատվել է, բայց դեռ վերակենդանացման բաժանմունքում է:

«Ձեռքի մասնակի կտրվածք է ունեցել, ջլերն են վնասվել, ներվի հատվածն ու դանակով փորձել է աղջկաս վիզը կտրի, ձեռքն է կտրել, վիզը ու կուրծքն է երկու տեղով ծակել»,- պատմեց Արմինե Մարգարյանը:

Ինչպես է աղջիկը ստացել այդ վնասվածքները. Արմինե Մարգարյանի պատմելով՝ «Ինքը խմած, ծխած եկել է, որ երեխուս մորթի, ասել է՝ դու էսօր մեռնելու, սատկելու ես, եկել եմ քեզ մորթեմ, դու չես ապրելու: Երեխուս մազերից բռնած, քարշ տալով՝ հանել է խմբից դուրս, այդ պահին տեգրս ու սկեսուրս են օգնության հասել, տեգրս խփել է նրան, որ նա ընկել է, աղջիկս փախել է, ինչից հետո նա խմբի երեխաներից փոքրիկ տղային է պատանդ վերցրել: Սկեսուրս էլ ունի մարմնական վնասվածքներ՝ դանակով հարվածել է կոկորդի շրջանին, պարանոցից մինչև ականջի հատվածը բացել է: Սկեսուրս այս պահին դատաբժշկի մոտ է»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ