Ալիևը և Ռոհանին Թեհրանում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման

214

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում հանդիպման ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այդ մասին ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում, հայտնում է minval.az-ը:

Ալիևը տեղեկացրել է Իրանի նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին:

«Նախագահները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հեռանկարը, անդրադարձել տարածաշրջանային հարցերի, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ փոխանակվել կարծիքներով»,- նշվում է հաղորդագրությունում:

Ալիևը և Ռոհանին ընդգծել են Բաքվի և Թեհրանի միջև քաղաքական երկխոսության բարեհաջող զարգացումը: Ընդգծվել է, որ վերջին 5 տարում նախագահների միջև կայացած 10 հանդիպումները «ցույց են տալիս արդբեջանա-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը»:

Նախագահները նաև վստահություն են հայտնել Բաքու-Թեհրան-Մոսկվա եռակողմ ձևաչափով հաջող համագործակցության հարցում:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ