Ինչպես սկսել նիհարել 25 կգ ավելորդ քաշի դեպքում

361

Ավելորդ քաշից ազատվելն այդքան էլ հեշտ չէ՝ հատկապես, եթե այն բավական մեծ է: Այնուամենայնիվ՝ ճիշտ սննդակարգի ու ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում կարելի է ընդամենը 4 ամսում ազատվել նույնիսկ 25 կգ ավելորդ քաշից: Այս կերպ կարելի է կորցնել ամսական 5, իսկ շաբաթական 1,5 կգ ավելորդ քաշ: Պարզապես հարկավոր է լինել համբերատար, չծուլանալ և հետևել ստորև բերված բոլոր խորհուրդներին:

Ճիշտ սննդակարգ

Քայլ 1-ին

Առաջին հերթին հարկավոր է սկսել առողջարար սնունդ օգտագործել, խուսափել վերամշակում անցած սննդամթերքից, ածխաջրերից ու քաղցրավենիքից և նախապատվությունը տալ մրգերին, բանջարեղենին ու անյուղ սպիտակուցներին:

Քայլ 2-րդ

Ոչ մի դեպքում չի կարելի չափից շատ ուտել՝ նույնիսկ, եթե ամենահամեղ մթերքն է: Մեկ չափաբաժինը պետք է լինի բանջարեղենով ափսեի կեսը: Նման սնունդը և՛ օգտակար է, և՛ չի պարունակում մեծ քանակությամբ կալորիաներ: Չի կարելի ուտել կես բաժակ ամբողջական հացահատիկից ու 85 գրամ անյուղ սպիտակուցից (կավի կրծքամիս, սպիտակ ձուկ) ավել:  միայն այս կերպ հնարավորի կլինի 4 ամսում ազատվել 25 կգ ավելորդ քաշից:

Քայլ 3-րդ

Սննդակարգում պետք է ներառված լինեն առողջարար ճարպեր, որոնք չեն խոչընդոտի քաշի կորստին: Կարելի է ուտեստներին ավելացնել մեկ թեյի գդալ ձիթայուղ, կոկոսյան ընկույզի յուղ, մեկ ճաշի գդալ չիայի կամ կտավատի սերմերի յուղ, ¼ ավոկադո և այլն: Կարելի է նաև օրվա ընթացքում ընկուզեղեն ուտել:

Քայլ 4-րդ

Պետք է բացառել գազավորված ըմպելիքները, ալկոհոլը, «բնական» հյութերը և քաղցր սուրճը:

Մարզումներ

Քայլ 1-ին

Անհրաժեշտ է մարզվելիս այրել 500 կալորիա: Սննդից ստացված 750-1000 կալորիայի դեպքում սա թույլ կտա աստիճանաբար ազատվել ավելորդ քաշից:

Քայլ 2-րդ

Հարկավոր է ուշադրություն դարձնել կարդիոմարզումներին, որոնք ամենից շատն են այրում կալորիաները: Վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է աստիճանաբար բարձրացնել մարզումների ինտենսիվությունը: Շաբաթական երեք անգամ հարկավոր է 30-45 րոպե քայլել, իսկ այնուհետև մեծացնել և՛ հաճախականությունը, և՛ տևողությունը: Մի քանի ամիս անց կարելի է սկսել լողով զբաղվել, հեծանիվ վարել և գնալ ֆիթնես-մարզումների:

Քայլ 3-րդ

Ֆիթնես մարզումների ժամանակ կարելի է սկսել ինտերվալային մարզումներից, որոնց դեպքում ինտենսիվ մարզումների միջև դադարներ են արվում, ինչը հիանալի արդյունք է տալիս: Կարելի է սկզբում «տաքացնել» մկանները, այնուհետև 2 րոպե վազել կամ քայլել 20-30 րոպե ինտենսիվ մարզումների փոխարեն: Մարզանքի այդ ձև շատ արդյունավետ է ավելորդ քաշից ազատվելու հարցում:

Քայլ 4-րդ

Մի քանի շաբաթ անց մարզումներին կարելի է ավելացնել նաև քաշային վարժություններ, ինչը կօգնի էլ ավելի շատ էներգիա այրել: Այս վարժությունները կարելի է կատարել նաև տնային պայմաններում: շաբաթական երկու անգամ հարկավոր է մարզել բոլոր խոշոր մկանային խմբերը և կրկնել վարժությունները 8-12 անգամ: Կարելի է կատարել հրում, հրում-ձգում ու կքանիստ վարժությունները: Մի փոքր անց կարելի է կիրառել նաև մարզագնդեր կամ այլ մարզասարքեր:

Քայլ 5-րդ

Հարկ է նաև հիշել, որ նստակյաց ապրելակերպը բացասաբար է ազդում կազմվածքի վրա, ուստի՝ անհրաժեշտ է խուսափել երկար նստելուց և ավելի ակտիվ լինել: Երկարատև զբոսանքը, վազքը, մաքուր օդը և տունը նույնպես շատ կարևոր են: Կարելի է նաև հաճախ պարել կամ որևէ այլ զբաղմունք գտնել, որը կօգնի անընդհատ ակտիվ լինել:

Նյութի աղբյուրը՝ healthcorner365.com

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ