ԻՊ-ը ստանձնել է Նյու-Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը

171

ԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նյու-Յորքում, հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել էր, որ կատարված բռնարարքի հիմնական մեղադրյալ Սեյֆուլլա Սայիպովի բջջայինում մոտ 90 տեսանյութ եւ 3,8 հազար լուսանկար է հայտնաբերել, որոնք առնչվում են ԻՊ-ին: Սայիպովն էլ հայտարարել էր, որ բռնարարքն իրականացրել է հանուն ԻՊ խմբավորման:

Նշենք, որ ըստ ներկայացված մեղադրանքի` Սայիպովին սպառնում է կամ մահապատիժ, կամ ցմահ ազատազրկում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ