Գագիկ Ծառուկյանը իր անձնական հեղինակությունը ծառայեցնում է հայկական սպորտի միջազգային ճանաչմանը

429

Նոյեմբերի 2-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկեց Ազգային Օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 22-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։
Ասամբլեայի մեկնարկից առաջ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց իր վաղեմի գործընկեր և ընկեր, Ազգային Օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ ալ Ֆահադ ալ Սաբահի հետ։ Ալ Սաբահը շնորհավորեց Գագիկ Ծառուկյանին Ալբանիայում կայացած Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների գրանցած տպավորիչ հաղթանակների առթիվ, նշելով, որ հպարտ է իր գործընկերոջ և եղբոր գրանցած հաջողություններով։ Նա նաև նշեց, որ որպես սպորտային մեկ ընտանիքի անդամ՝ միշտ հայկական սպորտի կողքին է և պատրաստ է աջակցել ամեն ինչով։
Ասամբելայի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ ունեցավ նաև սպորտի ոլորտի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, մասնավորապես Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի դեսպան, Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի որդու՝ Անտոնիո Կաստրո Սոետո Դել Վալեի, Արգենտինայի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ջերարդո Վերթեյնի հետ։ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ պատրաստ է ամեն կերպ նպաստել նշված երկրների հետ մարզական կապերի ստեծմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև հրավիրեց բարձրաստիճան ներկայացուցիչներին այցելել Հայաստան և ծանոթանալ մեր երկրում սպորտի ոլորտում գրանցած ձեռքբերումների հետ։
Ընդհանուր առմամբ Օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 22-րդ գլխավոր ասամբլեայում, որին ամսնակցում էին 207 երկրների 1500 ներկայացուցիչներ, քննարկվեցին համաշխարհային սպորտին հուզող մի շարք կարևոր խնդիրներ, մասնավորապես, դոպինգի դեմ պայքարի, անկողմնակալ մրցակցության և մրցավարության, սպորտի հանդեպ հետաքրքրության բարձրացման, ինչպես նաև «Տոկիո 2020»-ին վերաբերող մի շարք նախապատրաստական հարցեր։
Հասկանալի է, որ Հայաստանի մասնակցությունը նման միջազգային ասամբլեաներին շատ կաևոր է հայրենական սպորտի զարգացման համար։ Եվ Գագիկ Ծառուկյանն իր կողմից ամեն ինչ անում է՝ ոչ միայն Հայաստանում սպորտը զարգացնելու և կայացնելու, այլ նաև միջազգային սպորտի ասպարեզում նոր կապեր ստեղծելու և ամրապնդելու ուղղությամբ։
Ասամբլեայի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները համաշխարհային սպորտի բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ փաստում է, որ համաշխարհային սպորտի ոլորտում քաջատեղյակ են հայկական սպորտի գրանցվող հաջողությունների և անձամբ Գագիկ Ծառուկյանի՝ այդ ամենում ունեցած հսկայական դերակատարության մասին։ Այդ հանդիպումները նաև ցույց տվեցին, որ նրանք Գագիկ Ծառուկյանի ընդունում են ինչպես ազդեցիկ գործընկերոջ, ինչը խոսում է միջազային սպորտի ոլորտում ՀԱՕԿ նախագահի ունեցած բարձր հեղինակության և հարգանքի մասին։
Ցանկացած ոլորտում զարգանալու և կայանալու գրավականը առաջին հերթին սերտ կապերն են ու ջերմ հարաբերությունները։ Հենց այս սկզբունքով է մշտապես առաջնորդվել Գագիկ Ծառուկյանը՝ իր անձնական հեղինակությունը ծառայեցնելով հայրենի սպորտի համար միջազգային նոր կապեր ու հնարավուրություններ ստեղծելու նվիրական գործին։ ՀԱՕԿ նախագահի միջազգային հեղինակության և նրա՝ հայրենական սպորտին մշտապես օգնելու ու սատար կանգնելու պատրասկամության պտուղներն այսօր այն հաղթանակներն են, որոնք տարբեր միջազգային մրցույթներում գրանցում են մեր մարզիկները։ Հասկանալի է, որ որքան էլ ջանան մեր մարզիկները, արդյունք չի լինի, եթե չլինի հոգատար վերաբերմունք և գնահատական սպորտի ոլորտի պատասխանատու գործիչների կողմից, և ճանաչում չի լինի, եթե այդ ամենը ըստ արժանվույնս չներկայացվի միջազգայաին հարթակներում։ Հենց այս երկու հանգամանքների գիտակցումով է աշխատում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և դրա շնորհիվ է, որ մենք այսօր մշտապես ականատես ենք լինում հաղթանակների ու մեդալների։
Հ․Գ․ Ի դեպ այս համատեքստում միանգամայն ակնհայտ է դառնում խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված 15 միլիարդ դոլարի ներդրումներըի իրատեսական լինելու հանգամանքը, քանզի ցանկացած նախաձեռնության հաջողության գրավականը անձնական հեղինակությունն ու լայնամասշտաբ հնարավորություններն են, ինչն այս պարագայում կադրերով է ապացուցվում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ