ԱՄՆ-ում հղի կնոջ ծնունդն ընդունել է Ջոկերի պես հագնված բժիշկը

499

ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկը ծննդկանի՝ Բրիթանի Սելֆի ծնունդն ընդունել է ոչ թե ավանդական ճերմակ խալաթով, այլ հայտնի կինոհերոս Ջոկերի պես հագնված և դիմահարդարված:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հնարամիտ բժիշկ Փոլ Լոկուսը պատմել է, որ ամեն ինչ շատ հանկարծակի է ստացվել: Բոլոր սրբերի կամ Հելոուինի օրվա առթիվ բժիշկը որոշել է Ջոքերի տեսքով ներկայանալ:

Երբ նրա կերպարն ամբողջական է եղել, հիվանդանոց է եկել մի զույգ. կնոջ պտղաջրերը հոսել էին՝ չնայած, որ նա պետք է ծննդաբերեր նոյեմբերի 5-ին:

Հետաքրքրական է, որ զույգն ամենևին էլ դեմ չի եղել, որպեսզի բժիշկը հենց այդ տեսքով ընդունի ծնունդը:

«Մեր կարծիքով՝ դա շատ զվարճալի էր»,-ասել է երջանիկ հայրը:

Նշվում է, որ դա զույգի 3-րդ երեխան էր, որը ծնվել է հենց Հելոուինի գիշերը՝ հոկտեմբերի 31-ին:

 

Quite a scare: Dr. Paul Locus, an obstetrician at the Henry County Medical Center in Nashville, has gone viral after delivering a baby while dressed as The Joker
Proud dad: The little girl was actually due to arrive on November 5th, but the couple awoke on Halloween morning to discover Brittany's waters had broken

All too happy: Joseph later said that he had wanted to Facebook Live the birth, but the nurse stopped him

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ