Նոյեմբերի 8-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

240

ԽՈՅԵՐ

Այսօր կհասկանաք, որ, նույնիսկ, ամենաուժեղ զգացմունքը չպետք է ստիպի, որ ցանկանաք ինչ-որ բան փոխել ձեր մեջ: Ամեն պարագայում պետք է փորձեք մնալ ինքներդ ձեզ հավատարիմ: Իսկ թե ինչ կասի ձեր սիրելին, արդեն երկրորդական հարց է:

ՑԼԵՐ

Ուշադիր եղեք, որպեսզի կարողանաք ձեր մտքերը ճիշտ արտահայտել անախորժություններից խուսափելու համար: Հարկ եղած դեպքում դիմեք ժեստերի օգնությանը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե զգում եք, որ հակառակ սեռի որեւէ ներկայացուցիչ ձեր հանդեպ ավելի ուժեղ զգացմունքներ ունի, քան դուք կցանկանայիք, ապա փորձեք այդ զգացմունքն արմատախիլ անել: Բացատրեք նրան, թե ինչու չեք կարող ընդունել նրա առաջարկն ու զգացմունքները ձեր հանդեպ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ 

Այսօր սիրելին կցանկանա ավելի մեծ իշխանություն ունենալ ձեզ վրա, ինչը ձեզ կարող է դուր չգալ: Այնպես որ՝ պատրաստ եղեք փաստերի եւ ապացույցների, թե որքան շատ ունեք ազատության կարիք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին շատ դժվար կլինի ձեզ ինչ-որ կարեւոր բան խոստովանել: Նա անընդհատ հարմար առիթ կփնտրի, որպեսզի խուսափի ձեզ հետ լուրջ խոսակցությունից, սակայն ձեր շահերից է բխում ամեն ինչ իմանալ հենց այսօր, որպեսզի ապագայում ադեկվատ գործեք:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը հուշում են այսօր շատ բարեհաջող օրվա հույսեր չունենալ: Ձեր բոլոր ջանքներն այսօր հօդս կցնդեն եւ շատ անիմաստ բաների արդյունքում, որոնց հավատալը դժվար կլինի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհաշտվի այն մտքի հետ, որ ձեր հարաբերությունները նոր փուլ են մտել: Ձեզ մնում է միայն նրան համոզել, որ այդ նոր փուլն ավելի հետաքրքիիր ու գունեղ է լինելու:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աշխատեք հուսախաբ չանել սիրելիին: Պատասխանեք նրա բոլոր հարցերին եւ կատարեք նրա խնդրանքները: Շատ կարեւոր է, որ նա գիտակցի, որ ամեն պարագայում կարող է հույսը ձեզ վրա դնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր պետք է շատ ուշադիր եւ զգոն լինեք, հատկապես այն դեպքում, երբ ձեր սիրելին այսօր զրկված կլինի այդ ունակություններից: Ստիպված կլինեք պատասխանատվություն կրել ոչ միայն ձեր, այլեւ նրա արարքնեի համար: Առաքելությունը դժվար է, բայց ոչ անհնարին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աշխատեք որեւէ օգնություն չակնկալել ձեր սիրելիից: Նա իր քայլերով ավելի շատ կխանգարի ձեզ: Այնպես որ` եթե նա անգամ առաջարկի իր օգնությունը, ասեք, որ դրա կարիքը չկա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր 100 %-ով ոչ մեկին չվստահեք` անգամ սիրելիին: Ձեր խորհրդավոր կասկածամտությունն էլ ավելի կգրավի նրա ուշադրությունը:

ՁԿՆԵՐ

Այսօր պետք չէ անմնացորդ վստահել մարդկանց, անգամ եթե լսեք շատ հաճելի բան: Հավատացեք միայն այն դեպքում, երբ ձեզ իրեղեն ապացույցներ կներկայացնեն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ