Օրվա լուսանկարը. Ջենիֆեր Գարները հավ է «ման ածում»

299

Ամուսնալուծությունն ամեն կնոջ վրա մի կերպ է ազդում. ոմանք ընկնում են դեպրեսիայի գիրկը, ոմանք՝ փորձում նոր սեր գտնել, իսկ հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Գարները որոշել է հավ գնել եւ… զբոսանքի դուրս գալ դրա հետ։

Instagram-ի իր էջում Բեն Աֆլեքի նախկին կինը լուսանկար է հրապարակել, որում նա զբոսնում է հավի հետ, ինչպես շան հետ կզբոսներ…

«Պետք է հավերի օր սահմանել։ Ընկերներ, իմ կյանքն ավելի հետաքրքիր է դառնում։ Ծանոթացեք Ռեջինա Ջորջի հետ»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին, որն, ըստ էության, հավը կոչել է Mean Girls ֆիլմի հերոսուհիներից մեկի անունով։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ