ՊԵԿ-ի հարկային ճնշումները խաթարում են «Առինջ մոլի» բնականոն աշխատանքները

300

Այս օրերին հասրակության մեջ բարձրաձայն խոսվող հարցերից մեկն էլ «Առինջ մոլի» առևտրականների ու Պետեկամուտների կոմիտեի միջև առկա տարաձայնություններն էին, որոնք առաջացել էին հարկահանության նոր պահանջների ավելացման արդյունքում։ Առևտրականները մի քանի անգամ բանակցային ճանապարհով փոխհամաձայնեցված որոշման փորձեցին գալ պետական այս կառույցի հետ։ Վերջին փուլում, ինչպես մամուլում էր ասվում «թայմ-աութի» մասին որոշում կայացվեց՝ ընդ որում՝ առևտրականները բավականին մեծ փոխզիջումների գնացին ու պատրաստակամություն հայտնեցին հանդիպել նաև նոր բեռնափոխադրումներ իրականացվող ընկերության ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող պայմաններին։
Սակայն ինչպես երեկ հայտնի դարձավ, հարկայինի կողմից կրկին խախտվել է կանխավ ձեռք բերված համաձայնությունը, և նորից հարկային տեսուչների մի խումբ գնացել է առևտրի կենտրոն։ Այս մասին հայտնեցին ոչ միայն առևտրականները այլև՝ առևտրի կենտրոնից օգտվող հաճախորդները, որոնց հարկայինի աշխատակիցները կանգնեցնում էին առրևտրի կենտրոնի մուտքի մոտ և խախտելով անձնական տիրույթ մուտք գործելու բոլոր սահմանները՝ հարցնում էին, թե ինչ են գնել, որքան արժեր, արդյոք հդմ-կտրոն ստացել են, թե ոչ, ինչպես նաև պատասխանների հարցում համոզվելու համար իրենց ձեռքով բացում և ստուգում էին գնումները։ Ստուգման այս ձևն արդեն բռնի գործողությունների տեսք է ստանում՝ անարգանք պարունակելով ոչ միայն տնտեսվարող սուբյեկտների, այլև շարքային քաղաքացիների հանդեպ, ովքեր, ինչպես նշում են առևտրականները, հաջորդ անգամ չեն ցանկանա օգտվել մի առևտրի կենտրոնից, որտեղ ստուգում են իրենց անձնական իրերն ու գնումները։
Այս ամենը փաստում է այն մասին, որ հարկային ճնշումները ու տնտեսական բարեփոխումների անվան տակ ներկայացվող «բռնի» ստուգումները իրականում խաթարում են առևտրի կենտրոնի բնականոն աշխատանքը, կտրում են հաճախորդ- առևտրական հարաբերությունը և նպաստում, որ ՊԵԿ-ն այդքան էլ հակված չէ պայմանավորվածություն ձեռք բերելու ու հարցը բանակցությամբ ու փոխզիջումներով լուծելուն։

Սյունե Խանդիլյան
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ