Վարչապետը հանդիպում է ուսանող ցուցարարների 5 հոգանոց խմբի հետ. լրագրողներ չեն լինի

133

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել տարկետման իրավունքի սահմանափակելու դեմ բողոքի ելած ցուցարարների ներկայացուցիչների հետ։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, դասադուլի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը Կառավարության շենքի դիմաց հայտարարեց, որ ուսանողները տարկետման վերացման օրենքի վերաբերյալ չեն լսել վարչապետի կարծիքը ու հիմա իրենց հետաքքրքիր է լսել այն:

Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդեւանյանը ցուցարարների հետ զրույցում նշեց, որ վարչապետն առաջարկում է 15-20 րոպեի ընթացքում 5 հոգանոց խումբ կազմել եւ բարձրանալ իր մոտ՝ աշխատանքային քննարկման:

«Քանի որ քննարկումը պետք է լինի աշխատանքային բնույթի, պետք է ներողություն խնդրենք մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քննարկումներից հետո, բնականաբար, կներկայացնենք արդյունքները: Գոյություն ունեն որոշակի քննարկման ձեւաչաձեր, քանի որ սա աշխատանքային բնույթի է, ինչպես դուք նշեցիք՝ մտահոգություններ ներկայացնել, մտահոգություններին պատասխաններ տրամադրել։ Էդ ձեւաչափով արդյունավետ աշխատանքն այդ տարբերակով է արվում»,-ասաց Վարդեւանյանը:

Ցուցարարները ցանկանում են, որ հանդիպումը տեսանկարահանվի, ներկա լինեն լրագրողներ: Նրան 15 րոպե խնդրեցին որոշում կայացնելու համար: Ի վերջո կողմերը համաձայնության եկան, որ հանդիպումը կտեսագրվի եւ կտեղադվի կառավարության ftp.gov.am կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ