Տարկետման իրավունքը միակ խթանն է, հանուն ինչի այսօր երիտասարդները գնում են գիտությամբ զբաղվելու. դեկան

281

Տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի ընդունում էական հարված կլինի գիտությանը, գոնե մաթեմատիկայի բնագավառում հաստատ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԵՊՀ ռեկտորատի նիստից հետո լրագրողներին հայտնել է Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը:

Նրա խոսքով, տարկետման իրավունքը այսօր միակ խթանն է դարձել, հանուն ինչի այսօր երիտասարդները գնում են գիտությամբ զբաղվելու. «Առաջվա գործոնները՝ աշխատավարձ, հասարակության մեջ պատիվը, հարգանքը, այսօր դրանք չեն գործում: Մնացել է միայն բանակից խուսափելը որպես էական խթան գիտությամբ զբաղվելու համար: Իհարկե, կարելի է ասել՝ ում է պետք նման գիտնականը, որ բանակից խուսափելու համար է գնում գիտություն, բայց նույն հաջողությամբ, եկեք մարդու աշխատավարձը կտրենք ու ասենք՝ ում է պետք գիտնականը, որ հանուն փողի գիտությամբ է զբաղվում: Դա նույն բանն է»,-ասաց նա:

Արթուր Սահակյանը տեղեկացրեց, որ կոնկրետ մաթեմատիկայի ոլորտում իրենք ունեցել են տարկետման իրավունքից օգտված 24 երիտասարդ, որոնցից 15-ը այսօր գիտությամբ է զբաղվում. «Ցավոք նրանցից 10-ն արտասահմանում են»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ