Մոլդովայի նախագահը հիացած է ՏՏ ոլորտում Հայաստանի ձեռքբերումներով

86

Թումո կենտրոնի փորձը հետաքրքիր կլինի կիրառել նաեւ Մոլդովայի երիտասարդների համար։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին հիացմունքով ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ավելացնելով, որ պաշտոնական հյուրի կարգավիճակում առաջին անգամ է Հայաստանում։

«Պետք է նշեմ, որ հիացած եմ այն ամենով, ինչ կապված է երիտասարդների բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում ունեցած գիտելիքների հետ, իսկ այն, ինչ կապված է հայ ժողովրդի պատմության հետ, ապացուցում է հայ ժողովրդի մեծությունը»,- իր խոսքում նշեց նախագահը։

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանի կարծիքով, մշակույթը հզոր գործիք է, եւ երկկողմ հարաբերություններում մշակութային բաղադրիչի ուժեղացման տեսանկյունից այցը շատ կարեւոր էր։ «Մինչ մյուս երկրները հպարտանում են իրենց նավթադոլարներով, մենք աշխարհին ենք ներկայանում մեր մշակույթով»,-ընդգծում է նա։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահը այցելել է Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ