Ինչո՞ւ են կրկին ակտիվացել ապագա կոալիցիայի մասին լուրերը

353

Արդեն մի քանի օր շարունակ մամուլը թմբակահարում է ապագա հնարավոր կոլաիցիայի մասին լուրերը, ըստ որոնց ապագա կոալիցիայում ընդգրկվելու է նաև ԲՀԿ-ն, ինչը, ըստ մամուլի, այն գինն է, որի դիմաց ԲՀԿ-ն պատրաստ է իրականացնել Գագիկ Ծառուկյանի կողմից խոստացված 15 միլիարդ դոլարի ներդրումները։ Չգիտենք, թե ինչու է կրկին ապագա կոալիցիայի մասին ենթադրությունները կրկին հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նշենք միայն, որ այս թեման լրատվամիջոցների «սիրելի» թեմաներից է և ժամանակ առ ժամանակ միշտ դառնում է թոփ թեմա, և դա այն դեպքում, երբ այն շրջանառելու համար իրական քաղաքական հիմքերը ուղղակի բացակայում են: Ինչևէ, մեր կողմից նշենք, որ ապագա կոալիցիայի մասին հերթական զլմ-ական բամբասանքներին արդեն հասցրել են արձագանքել «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորները, որոնք նշել են, որ կոալիցիա կազմելու մասին հարց այժմ օրակարգում չկա։ Ինչ վերաբերում է օրեր շարունակ արծարծվող վարկածին, իբր կոալիցիան այն պայմանն է, որի դեպքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստան կբերի խոստացված 15 միլիարդ դոլար ներդրումները, ապա այդ մասին ևս կա պսառիչ պատասխան․ 15 միլիարդ դոլարի ներդրումները հայտարարվել էր կլինի միայն այն դեպքում, եթե ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություներին հավաքեր 50%+1 ձայն, այսինքն հնարավորություն ունենար միանձնյա իշխանություն ձևավորել։ Հասկանալի է, որ այդկերպ ոմանք փորձում են հարցն արհեստական կերպով ներքաշել քաղաքական օրակարգ, սակայն այս պարագայում դա ուղղակի կերպով չի ստացվի, քանի որ կար պայման, ըստ որի այդ ներդրումները Հայաստան բերելու համար պահանջվում են լուրջ քաղաքական երաշխքիներ, իսկ նման երաշխիքները ցանկացած ուժ կամ գործիչ կարող է տալ միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ տիրապետում է իշխանական լծակներին։ Սա միանգամայն հստակ է, ոչ միայն այն պատճառով, որ տարրական քաղաքական գիտելիքները դա են հուշում, այլ նաև այն պատճառով, որ այդ մասին բազմիցս հայտարարել է ինքը Գագիկ Ծառուկյանը։ Հանուն արդարության նշենք, որ Գագիկ Ծառուկյանը, անգամ չլինելով իշխանություն, միայն իր անձնական հեղինակության և կապերի շնորհիվ այնուամենայնիվ ապահովում է միլիոնավոր դոլարների ներդրումներ հայաստանյան տնտեսության մեջ։Իսկ օրինակները բազմազան են և վերջին շրջանում դրանցից մեկը հենց Գուչչի ընկերության հետ համատեղ բրենդի կոնյակ թողարկելն էր, որը ևս հսկայական ներդրում էր Հայաստանի համար: Այսքանից հետո զլմ-ների կողմից կոալիցիայի թեման շրջանառելը առնվազն լուրջ չէ, առավել ևս լուրջ չէ, երբ նույն թեման պարբերաբար հայտնվում է զլմ-ների էջերում և կարճ ժամանակ անց հերքվում։ Եթե սրան գումարենք այն, որ այսօր օրակարգում կան բազմաթիվ խնդրահարույց ու լուրջ խնդիրներ, զլմ-ների կողմից քաղաքական բամբասանքներ տարածելը ամենևին նրանց օգտին չի խոսում։

Արմեն Ալքեսանյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ