Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայում իրավիճակի համար մեղադրել է «Ռուսաստանից հաքերներին»

253

Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Ինյիգո Մենդեզ դե Վիգոն հայտարարել է, որ Մադրիդը երկուշաբթի Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի ժամանակ կբարձրացնի Կատալոնիայում իրավիճակին Ռուսաստանից ու այլ երկրներից հաքերների հնարավոր միջամտության հարցը, այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ El Pais թերթին հղումով։

«Կառավարությունը հաստատել է այն փաստը, որ շատ հաղորդագրություններ ու գործողություններ, որոնք նկատվել են սոցցանցերում, ստացվել են ՌԴ տարածքից»,- ասել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ Իսպանիան հուսով է՝ ԵՄ-ն լուրջ կմոտենա այս հարցին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսպանական դատարանը կալանավորել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահին։

Դրանից առաջ Իսպանիայի սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել Կատալոնիայի անկախության հռչակման մասին բանաձևը, որը հոկտեմբերի 27-ին հավանության էր արժանացրել շրջանի խորհրդարանը:

Նոյեմբերի 3-ին Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի, ինչպես նաև Բելգիայում գտնվող մյուս կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության համար միջազգային օրդեր հատկացնելու մասին: Դատարանը նրանց կասկածում է ապստամբության կազմակերպման, պետական միջոցները վատնելու, ծառայողական դիրքի չարաշահման և իշխանություններին չենթարկվելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատալոնիայում հանրաքվե էր անցկացվել Իսպանիայի կազմից դուրս գալու ու անկախություն ստանալու հարցով: Մասնակիցների մեծ մասը կողմ էր արտահայտվել այդ առաջարկին, սակայն պաշտոնական Մադրիդը չի ընդունել հանրաքվեի արդյունքները:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ