ԵՊՀ-ի դիմաց հավաքված ուսանողները սատարում են իրենց հացադուլավոր ընկերներին. նրանց անունները հայտնի են

193

Երեւանի պետական համալսարանի շենքի դիմաց այս պահին հավաքվել են մեծ թվով ուսանողներ եւ սատարում են  տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող եւ այսօր հացադուլ հայտարարած 5 ուսանողներին: Նրանք հայտարարեցին, որ իրենք այստեղ կմնան այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի եւ իրենց 5 ընկերները դադարեցնեն հացադուլը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր 5 ուսանողներ հացադուլ են հայտարարել ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում: Նրանք փակել են դուռը եւ թույլ չեն տալիս, որ ինչ-որ մեկը մտնի ներս:

Ֆակուլտետի անվտանգության աշխատակիցները արգելու են լրագրողների մուտքը շենք՝ նշելով, որ այսպիսով խաթարվում է դասապրոցեսը:

Հացադուլ հայտարարած 5 ուսանողները «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ են՝ Դավիթ Պետրոսյանը, Յուրի Մովսիսյանը, Լեւոն Չուքակալյանը, Գեղամ Ասատրյանը եւ Հարությունը:

Նշենք, որ հացադուլավորներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ հացադուլ հայտարարածներից 4-ը ծառայել են բանակում. «Հացադուլի նպատակն է հասարակական անտարբերության, ինչպես նաեւ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարը»,-նշել է նա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ