Անգլիայի բանկը շրջանառությունից հանում է 10 ֆունտ թղթադրամը

214

Անգլիայի բանկը շրջանառությունից հանում է հին դիզայնով 10 ֆունտ սթերլինգ թղթադրամը, հայտնում է Sky News-ը:

Բնագետ Չարլզ Դարվինի պատկերով թղթադրամը շրջանառության մեջ էր դրվել 2000 թվականին, սակայն 2017-ի սեպտեմբերի 14-ից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել նաեւ գրող Ջեյն Օսթինի պատկերով պոլիմերային դրամը: Նշվում է, որ նոր դրամն ավելի կայուն է մաշվելու նկատմամբ, ինչպես նաեւ շրջանառելիս անվտանգ է:

Բանկը թղթադրամի շրջանառությունը կդադարեցնի 2018-ի մարտի 1-ից:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ