Ամեն տարի ջեռուցման շրջանի հետ կապված Կրթության և գիտության նախարարությունը տեղեկություն է ստանում դպրոցներից, թե ինչ վիճակ է տիրում ջեռուցման խնդիրների մասով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը` անդրադառնալով «Ժողովուրդ» թերթի հրապարակմանը, ըստ որի`«Գազպրոմ Արմենիան» Հայաստանի մարզերի մի քանի հանրակրթական դպրոցներից սպառած գազի դիմաց կուտակած պարտքերը բռնագանձելու համար դիմել է դատարան և դադարեցրել է դպրոցների գազամատակարարումը:
«Այս տարի արդեն գրություններն ուղարկում ենք մարզպետարաններ, որ ներկայացնեն ջեռուցման հետ կապված խնդիրները: Թերթում նշված դպրոցների հետ կապված մենք հավելյալ ուսումնասիրություն կանենք, ըստ այդմ` կորոշենք, թե ինչպես խնդիրը կարգավորենք»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում