Աշխարհի հարստության կեսը կենտրոնացած է հարուստների 1%-ի ձեռքում. հետազոտություն

252

Շվեյցարիայի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատներից մեկը համարվող Credit Suisse ընկերությունը ներկայացրել է նոր զեկույց, որում նշվում է, որ մեծահարուստների ու մոլորակի մնացած բնակչության միջև եղած բաժանարար գիծը գնալով ավելի է մեծանում:

Ինչպես նշում է The Guardian-ը, Credit Suisse-ի զեկույցի համաձայն՝ միայն նախորդ տարում աշխարհում 2.3-մլն-ով ավելացել է դոլարային միլիանատերերի թիվը՝ հասնելով 36 մլն-ի:

Այժմ մոլորակի հարստության ուղիղ կեսը՝ մոտ 140 տրլն դոլար, կենտրոնացած է աշխարհի բնակչության ամենահարուստ շերտը ներկայացնող 1%-ի ձեռքում:

Զեկույցի հեղինակները նկատել են, որ 2008թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո  աշխարհի կտրվածքով հարստության անհամաչափ բաշխման միտումը գնալով ավելի տեսանելի է դառնում:

Հատկապես կտրուկ վերելք է նկատվել 50 մլն դոլարից ավելի կարողություն ունեցող մեծահարուստների թվաքանակի աճի հարցում: 2000թ. ի վեր նրանց քանակը հնգապատկվել է: Աղբյուրը մանրամասնում է, որ 50 մլն դոլարից ավելի կարողություն ունեցողների մեծ մասն ԱՄՆ-ից են ու Չինաստանից:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ