Քիմ Քարդաշյանի նոր օծանելիքի վաճառքը 14 մլն դոլարի շահույթ կբերի

234

Այսօր վաճառքում կհայտնվեն Քիմ Քարդաշյանի նոր օծանելիքները՝ Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus եւ Crystal Gardenia Oud։ WWD –ն գրում է , որ 37-ամյա հայուհին Փարիզում կողոպտվելուց հետո է ոգեշնչվել օծանելիքի նոր հավաքածուի ստեղծելու գաղափարով։

Նոր օծանելիքների համար բյուրեղի ձեւ ընտրելը հարգանքի տուրք է հեռուստաաստղի ընկերներին, որոնք Քիմի կողոպտվելուց հետո նրան նվիրել էին բուժիչ բյուրեղներ, որոնք հայուհու կարծիքով օգնել էին նրան հաղթահարել դեպրեսիան։

Քիմի խոսքով՝ իր նոր օծանելիքի հավաքածուն ստեղծված է «հանգստի ու առողջության» համար։

Վաճառքում է հայտնվել միայն 300 հազար նմուշ, վաճառասեղաններին դրանք չեն հասնի ու կվաճառվեն առցանց։ Փորձագետների կանխատեսումներով՝ Քիմի օծանելիքների վաճառքը կավարտվի մեկնարկից հետո առաջին իսկ տասը րոպեների ընթացքում։ Ակնկալվում է, որ Քիմը կստանա 14 մլն դոլարի շահույթ։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ