Խոշոր վթար Գորիսում. բախվել են «Մերսեդես.s-ները. կա 5 վիրավոր

326

Սյունիքի մարզում նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:30-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի եւ Տաթեւացու փողոցների հատման խաչմերուկում բախվել են 25-ամյա Վլադիմիր Հ.-ի վարած Mercedes մակնիշի 51 VP 001 համարանիշի եւ 32-ամյա Ազարիա Օ.-ի վարած Mercedes մակնիշի 51 VP 055 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Ազարիա Օ.-ի ուղեւորներ, 45-ամյա Վանիկ Ա.-ն, 32-ամյա Նատաշա Հ.-ն, 22-ամյա Նոնա Կ.-ն, 51-ամյա Նելլի Ա.-ն եւ 24-ամյա Համեստ Լ.-ն, որոնք բնակվում են Կապան քաղաքում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Աղբյուրը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Վլադիմիր Հ.-ն, ով մեքենայով բախվել է Mercedes-ին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ