«Մենք ձեզ 5 րոպե ժամանակ ենք տալիս, ձեր արարքը տանում է բախման». Օսիպյանը Բաղրամյան պողոտայում է

314

Տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշոց է սկսվել:

Նշենք, որ սկզբում նրանք փակել էին ԱԺ-ի Դեմիրճյան փողոցը, որից հետո շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտայի կողմից ԱԺ-ի մուտքի մոտ եւ փակեցին պողոտայի մի հատվածը:

Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը։ Երևանի փոխոստիականպետ Վալերի Օսիպյանը դիմելով ուսանողներին հորդորեց ազատել Բաղրամյան պողոտան. «Հակառակ դեպքում՝ ձեզ կարգի կհրավիրենք: Մենք մտնում ենք ձեր դրության մեջ, հասկանում ենք ձեր խնդիրը, բայց դուք չարաշահում եք: Ես ձեզ 5 րոպե ժամանակ եմ տալիս, կողմնորոշվեք, ձեր արարքը տանում է բախման ոստիկանության հետ: Դուք տեսնում եք, որ ձեր նպատակին չեք կարողանում հասնել, դրա համար փորձում եք հրահրել:

Դուք 7 օր շարունակ կոպիտ խախտել եք հավաքների ազատության մասին օրենքը: Այսօր էլ տեւական ժամանակ փակել եք Դեմիրճյան փողոցը: Իսկ հիմա կարեւոր նշանակություն ունեցող պողոտան փակել եք: Մենք ունենք բողոքներ քաղաքացիների կողմից, որ կարգի հրավիրենք ձեզ»,-ասաց նա:

Ոստիկանները փորձեցին ուժով ազատել Բաղրամյան պողոտան, բայց չստացվեց:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ