Եղանակը Հայաստանում. արեւոտ է լինելու

284

Նոյեմբերի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկն ու 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ի երեկոյան ժամերին ու 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը 4-5 աստիճանով կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում նոյեմբերի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկն ու 21-ին տեղումներ չեն սպասվում, 19-ի երեկոյան ժամերին եւ 20-ի գիշերը սպասվում է անձրեւ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +8+11,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +8+11,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +12+14,

Գեղարքունիքում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +8+11,

Լոռիում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +13+17,

Տավուշում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +14+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +8+11,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +14+16,

Արարատում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +14+16,

Արմավիրում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +14+16,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +8+11,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +14+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +14+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +12+15,

Արցախում՝ գիշերը` +4+7, ցերեկը՝ +14+17:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ