ԵՊՀ-ում դասապրոցեսն ամբողջովին վերականգնվել է և բնականոն ընթացքի մեջ է

242

Երևանի պետական համալսարանում դասապրոցեսն ամբողջովին վերականգնվել է և նորմալ հունով ընթանում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը: «Երեկվանից դասերը նորմալ ընթանում էին»,-ասաց Կարեն Գրիգորյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի հետ կապված՝ մի խումբ ուսանողներ մի քանի օր դասադուլ էին անում, սակայն նոյեմբերի 15-ին հայտարարեցին դասադուլը դադարեցնելու մասին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում կայացավ հանդիպում, որին միացել էր նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Ուսանողներից Դավիթ Պետրոսյանն ասել է, որ պատգամավորները բավարարել են իրենց առաջարկը, և դասադուլի դադարեցումը լավագույն լուծումն էր այդ պահին: Հանդիպման արդյունքում որոշվել է կազմակերպել կլոր սեղան-քննարկում, որին մասնակցելու հնարավորություն կստանան հանրության լայն շրջանակները: Այնուհետև կներկայացվեն առաջարկներ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ