Իրանում 530 մարդու կյանք խլած երկրաշարժից 3 օր անց փլատակներից ողջ երեխա են դուրս բերել

495

Նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանում տեղի ունեցած 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 3 օր անց փրկարարները փլատակներից ողջ երեխա են դուրս բերել:

Ինչպես նշում է The Independent-ը, դեպքը տեղի է ունեցել Սարփոլ-է-Զահաբ քաղաքում: Փրկված փոքրիկի լուսանկարը, որում նա ժպտում է, անմիջապես տարածվել է համացանցում՝ բազմաթիվ օգտատերերի դրդելով հավատալ, որ կատարվածը հրաշք է:

Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 530 մարդ, ևս 70.000-ը զրկվել է կացարանից ու ձմռան նախաշեմին անօթևան մնացել: Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ սննդի, խմելու ջրի, տաք հագուստի ու առաջին անհրաժեշտության այլ պարագաների կարիք ունեն:

Արևմուտքում ապրող իրանցիները, ցանկանալով գումարով օգնել հայրենակիցներին, միջազգային պատժամիջոցների պատճառով չեն կարողացել գումարային փոխանցումներ անել:

Նշվում է, որ տուժածներին օգնելու համար Օլիմպիական խաղերի իրանցի ոսկե մեդալակիր Կիանուշ Ռոստամին աճուրդի է հանել մեդալը:
iranian-weightlifter-kianoush-rostami-won-gold-at-the-summer-olympics-in-rio-last-year__702094_

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ