Ընտրեք կելտական նախշը և իմացեք ինչ կպատմի այն ձեր ներքին ուժի մասին

305

Կելտական նախշերը հազարամյակներ օգտագործվել են որպես հմայիլ: Դրանց պատկերով զարդարում էին հագուստներն ու վանքերը, իսկ կելտական նախշով ամուլետները կրում էին պարանոցին: Զարմանալի է, բայց այս խորհրդավոր սիմվոլները կարելի է գտնել հռոմեական և բյուզանդական ճարտարապետության մեջ, հինավուրց իսլամական դեկորացիաներում, եթովպական գրքերում:

Կելտական նախշերը իրենց մեջ կրում են մեծ ուժ: Կենտրոնացեք և ընտրեք նախշը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս:

Ահա թե ինչ է պատմում ձեր ընտրությունը ձեր մասին.

1. Կենաց ծառ

Ձեր մեջ թաքնված է հսկայական պոտենցիալ: Ձեր արմատները գնում են խորը հողի տակ, գնահատում եք կայունությունը և ամուր կանգնած եք ոտքերի վրա: Դուք պետք է սովորեք էներգիա քաղել հենց հողից՝ քայլեք ոտաբոբիկ, հաճախ եղեք բնության գրկում և կտեսնեք թե ինչպես է ձեր կյանքը դառնում ավելի վառ, լի և ավելի գիտակցված: Պահպանեք ձեր մեջքն ու գոտկատեղը:

2. Ներքին կրակ

Դուք ընտրել եք մի նախշ, որն իրենից ներկայացնում է կրակ և փյունիկ: Այս առասպելական թռչունը ունակ է վերածնվել մոխիրներից, սկսելով իր կյանքը սկզբից՝ մաքուր էջից: Դուք շատ ամբիզիոզ եք՝ լի էներգիայով և կրքով: Ձեր ներսում կրակ է վառվում, բայց զգույշ եղեք, այս տարերքը ունակ է իր ճանապարհին այրել ամեն ինչ: Ցուցաբերեք ձեր կրակե բնույթը ստեղծագործելով, իսկ առօրյա կյանքում սովորեք լինել զսպված, հավասարակշռված և ներքուստ մաքուր, և բախտը կպարգևատրի ձեզ դրա համար:

3. Մեծ վիշապ

Հողի ոգին խոսում է ձեզ հետ: Դուք հսկայական պոտենցիալ ունեք, որպեսզի դառնաք բնության հետ մեկ ամբողջություն, գտնեք ներդաշնակություն ձեր ներքին և արտաքին աշխարհների միջև: Դուք կարող եք ուրախություն բերել ուրիշներին, սովորեցնել, նպաստել նրանց աճին: Երբ դուք կգիտակցեք ձեր ուժը, կկարողանաք փոխել ամեն ինչ, ինչը ձեր դուրը չի գալիս: Դուք անհավանական զգայուն և հոգևոր մարդ եք:

4. Պենտակլ

Դուք ընտրել եք պաշտպանության և անձնական ուժի հզոր սիմվոլը: Դա վկայում է այն մասին, որ ներկա կյանքի փուլում դուք պետք է հավասարակշռություն գտնեք ձեր հոգևոր և ֆիզիկական ուժերի միջև: Դուք պետք է ճանապարհ գտնեք դեպի ինքներդ ձեզ: Դուք ունեք մեծ պոտենցիալ և հնարավոր է նույնիսկ էքստրասենսոր ունակություններ: Ձեր սիմվոլը նման է հնգաթև աստղի, իսկ ձեր սիրտը տաք է և վառ: Առողջության առումով՝ ուշադրություն դարձրեք լյարդին:

5. Կատվային կապ

Ձեզ հատուկ է կատվային նրբագեղությունն ու արագությունը: Շատ ճկուն մարդ եք, սակայն զգում եք ճնշում և ագրեսիա: Ձեզ դուր է գալիս զգալ, որ ձեր մասին հոգ են տանում և պաշտպանում են ձեզ: Կյանքում քայլում եք թեթև և վստահ: Որքան լավ ճանաչեք ինքներդ ձեզ, այնքան լավ կհասկանաք շրջապատող աշխարհը և մարդկանց:

6. Աստվածային արևածաղիկ

Ձեր սիրտը՝ բաց գիրք է:  Դուք ջերմություն և բարյացկամություն եք ճառագում: Դուք հոգ եք տանում և աջակցում ուրիշներին և կարողանում եք լինել լավագույն ընկեր բոլորի համար: Պահպանեք ձեր դրական տրամադրվածությունը և երբեք չկորցնեք բարու հանդեպ ձեր հավատը: Հոգ տարեք ձեր մարմնի մասին՝ հատկապես ուշադրություն դարձրեք ծնկներին: Սովորեք շնչառական տեխնիկա՝ դա կօգնի ձեզ թուլանալ և պահպանել ներքին ներդաշնակությունը:

Եթե ձեզ դուր են եկել այս սիմվոլները, կարող եք դրանք կրել որպես ամուլետ կամ մարմնի վրա: Դրանից սիմվոլների ազդեցությունը ավելի կուժեղանա, սրելով ձեր գերակայող որակները:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ