Աղբյուր. Կրիշտիանու Ռոնալդուն և Սերխիո Ռամոսը վիճել են

394

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հարաբերություններն ավելի են լարվում:

«Արքայական ակումբի» առաջատարները ձանձրացրել են միմյանց,- հաղորդում են «Marca»-ն և «AS»-ը:

Ավելի վաղ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրն ասել էր, որ մադրիդցիները թուլացել են առանց Խամես Ռոդրիգես, Ալվարո Մորատայի և Պեպեի, ինչին ավագը կտրուկ պատասխան էր տվել:

Բացի այդ, մամուլը պնդում է, որ Ռոնալդուն երջանիկ չէ «Ռեալում»: Կրիշտիանուի ապագայի վերաբերյալ հարցին Ռամոսը պատասխանել է հետևյալ կերպ. «Հարցրեք նրանից, ես կապ չունեմ»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ