Գագիկ Ծառուկյանը ուսանողների օրը դարձրեց տոն

565

Ուսանողները խոցելի խավ են Հայաստանում, քանի որ ուսման բարձր վճարները հսկայական սոցիալական բեռ է ստեղծում նրանց ընտանիքների համար։ Միևնույն ժամանակ մայրաքաղաքում բուհերի գերկենտրոնացվածությունը լրացուցիչ սոցիալական բեռ է ստեղծում հատկապես մարզերում բնակվող ուսանողների համար։ Հասկանալի է, որ նման իրավիճակում անգամ չնչին օգնությունը մեծ նշանակություն ունի ուսանողների համար։ Օգնելու հետ մեկտեղ՝ նաև խրախուսանքների են արժանի այն ուսանողները, ովքեր ցուցաբերում են բարձր առաջադիմություն ուսման մեջ։ Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողը յուրաքանչյուր պետության ապագան է և արժանի քաղաքացին։ Խրախուսանքը ուշադրություն է, որը ուսանողին համոզում է, որ նա ճիշտ ճանապարհով է գնում։
Արդեն 15 տարի շարունակ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը իր ուշադրության կենտրոնում է պահում ուսանողների խնդիրները և ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը, դարձնում է իսկական տոն։ Ամեն տարի այդ օրը բազմաթիվ ուսանողներ Գագիկ Ծառուկյանի կողմից արժանանում են դրամական խոշոր պարգևների, որը ինչ-որ չափով թեթևացնում է նրանց սոցիալական բեռը, իսկ ուսման մեջ առաջադեմ ուսանողներին նոր ուժ և մոտիվացիա տալիս՝ շարունակելու իրենց լավագույնս դրսևորել ուսման մեջ։
Այս տարին ևս բացառություն չէր։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հավատարիմ մնալով իր ավադույթներին, բազմաթիվ ուսանողների նվիրեց պարգևավճարներ՝ ուսման և այլ խնդիրներ հոգալու համար։ Ընտրության համար հաշվի էին առնվել ուսանողների սոցիալական պայմանները, ծնողազուրկ լինելու հանգամանքը, ինչպես նաև ուսման մեջ ցուցաբերած առաջադիմությունը։
Սակայն այս տարին յուրահատուկ էր մեկ այլ բանով։ Հայտնի է, որ ուսանողների մեջ մեծ թիվ են կազմում նաև Ապրիլյան պատերազմի մասնակիցները, ովքեր զորացրվելուց հետո ընդունվել են բուհեր և այսօր հանդիսանում են ուսանողներ։ Նրանք բոլորն անխտիր, առանց ընտրանքի կամ ինչ-որ չափանիշների, նույնպես արժանացան խոշոր դրամական պարգևավճարների Գագիկ Ծառուկյանի կողմից։
Իր ելույթում Գագիկ Ծառուկյանը առանձնահատուկ ուշադրության արժանացրեց Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողներին, նշելով, որ նրանք իրենց արյան գնով անառիկ են պահել մեր հայրենիքի սահմանները։ Նրանց սխրանքը իսկապես արժանի է մեծարանքի և Գգաիկ Ծառուկյանը իր քայլով հենց դա ապացուցեց։
Ի դեպ, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը այսուհետ ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը, ով, ներկայումս ուսանելով Երևանի պետական բժշկական համալսարանում, առավել հաղորդակից է ուսանողներին և քաջատեղյակ է նրանց հուզող խնդիրների մասին։ Անահիտ Ծառուկյանը իր ելույթում նշեց, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմանդրամը այսուհետ ընդլայնելու է իր գործունեության ոլորտները և ծրագրեր է իրականացնելու կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական, համահայկական ծրագրերի և հայապահպանության ոլորտներում։
Այսպիսով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմանդրամի ոլորտները դառնում են առավել ընդգրկուն և համատարած։ Իսկ ուսնողների բազմաթիվ շնորհակալալան ելույթները և բարձր տրամադրությունը փաստում էին, որ Ուսանողների միջազգային օրը Գագիկ Ծառուկյանի շնորհիվ իսկապես վերածվեց տոնի։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ