Պայթյուն՝ Երևանի մետրոպոլիտենում. ուղևորներն անվնաս դուրս են բերվել

482

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 19-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենում» տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը:

Ուղևորներն անվնաս դուրս են բերվել գնացքից:

Ժամը 15:10-ի դրությամբ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է. գնացքները շարունակում են իրենց ընթացքը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ