Երբ վաղուց մոռացված «վերլուծաբանները» փորձում են հիշեցնել իրենց գոյության մասին

653

Վերջին օրերի ամենաքննարկվող թեման, որի վրա սևեռվել էին ինչպես զլմ-ները այնպես էլ քաղաքական ուժերն ու հանրությունը, ՊԵԿ-առևտրականներ հակամարտությունն է։ Որը, չգիտես ինչու, պատրվակ հանդիսացավ, որպեսզի խորը քնից զարթնեն որոշ վաղուց մոռացության գիրկը նետված «վերլուծաբաններ», որոնք վերջին օրերին փորձում են գնահատական տալ վերոնշյալ իրադարձություններին։
Քանի որ, ի սկզբանե առևտրականները դիմել էին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին, ապա հենց նրանք էին խորհրդարանում ակտիվորեն բարձրացնում առևտրականներին հուզող բոլոր հարցերը։ Ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքը դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մշտապես խոսել է ՓՄՁ-ին հուզող խնդիրների մասին, դաշինքի 15 կետերի ծրագրում անգամ հստակ կետեր կան՝ նվիրված ՓՄՁ-ին, ինչը նշանակում է, որ այդ ոլորտը միշտ էլ առաջնահերթություն պետք է լինի դաշինքի խմբակցության համար։ Ուստի այն, որ ՊԵԿ-ՓՄՁ խնդրի մասին պետք է խոսեր ու խոսեց հենց «Ծառուկյան» դաշինքը, միանգամայն սպասելի էր։
Բայց այսօր, երբ հարցը կարծես թե մտել է ավելի կառուցողական փուլ, որոշ վայ-վերլուծաբաններ փորձում են թեման շահարկելով իրենց գոյության մասին հիշեցնել։ Այս մասին արդեն հասցրել են արտահայտվել որոշ՝ տարբեր կայքերի կողմից «վերլուծաբան» կնքված անձինք, իսկ այսօր նրանց է միացել նաև Սուրեն Սարգսյանը, որին անգամ մեծ ջանքերի դեպքում անհնար է վերլուծաբան անվանել, և անդրադարձել է «Ծառուկյան» դաշինքին և փորձել «վերլուծել» վերջին օրերի իրադարձությունները։ Սուրեն Սարգսյանը, որին շատ դժվար կլինի բացատրել, թե ինչ է ընդհանրապես ՓՄՁ-ն ու նրանց հուզող խնդիրները, քանի որ նա երբեք կյանքում նման հարցերով չի զբաղվել, այսօր այդ խնդրից է խոսում։
Հասկանալի է, որ Հայաստանում կա վերլուծաբանների մի շերտ, որոնք միայն նման դեպքերում են ակտիվանում, երբ հնարավորություն է ստեղծվում հիշեցնել իրենց մասին կամ «վերահաստատել իրենց վերլուծաբան լինելը»։ Սուրեն Սագսյանը նույն այդ շետի ներկայացուցիչ է։ Սակայն նրան և նրա նմաններին պետք է խորհուրդ տալ չշահարկել տվյալ իրադարձույթւնները՝ իրենց մոռացված գոյությունը հիշեցնելու համար, առավել ևս որ այդ իրադարձությունները շոշափում են հանրության որոշ շերտերի կեսական շահերը, իսկ նույն հանրությունը վաղուց ապացուցել է, որ երբեք չի առաջնորդվում նմանատիպ «վերլուծաբանների» տեսակետներով։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ