Թուրքիայում գյուլենական լինելու մեղադրանքով բանակից հեռացվել է 150 գեներալ

327

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին խորհրդարանում անդրադարձել է հեղաշրջման փորձից հետո բանակից հեռացված սպաների ու գեներալների հարցին։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին հայտնել է, որ 2016–ի հեղաշրջման փորձից հետո բանակից հեռացվել է 8 հազար 570 ծառայող, որոնցից 150–ը գեներալ եւ 4 հազար 630–ը սպա։

Նշենք, որ թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենին եւ Թուրքիայում գտնվող նրա կողմնակիցներին։  Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տարբեր ոլորտներում աշխատող տասնյակ հազարավոր քաղաքացիներ են հեռացվել աշխատանքից գյուլենական լինելու մեղադրանքով։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ