Նեյմարին զայրացրել է «Ռեալ» տեղափոխության մասին հարցը

194

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին զայրացրել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին հարցը: Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ 7:1 հաշվով հաղթանակից հետո 25-ամյա բրազիլացին պատասխանել է հարցերին, սակայն հեռացել է՝ լսելով Արքայական ակումբի մասին հարցը:

«Գրողը տանի, դուք միշտ տալիս եք անպարկեշտ հարցեր»,- ասել է Նեյմարն ու հեռացել:

Հիշեցնենք, որ «Սելթիկի» դեմ խաղում Նեյմարը դարձել է դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ: Վերջերս իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել էր հարձակվողի հոր հետ, որպեսզի քննարկի նրա տեղափոխության հարցը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ