Ֆառել Ուիլյամսը ձայնագրել է նոր երգ, որը հնարավոր կլինի լսել միայն 100 տարի հետո (տեսանյութ)

223

Ամերիկյան հայտնի կատարող Ֆառել Ուիլյամսը ձայնագրել է «100 տարի» կոչվող նոր երգ, որը հնարավոր կլինի լսել 2117թ. ոչ շուտ:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, երգը ստեղծվել է ուշագրավ նախագծի շրջանակում, որը կոչ է անում մտածել կլիմայական փոփոխությունների խնդրի մասին ու պայքարել դրանց դեմ:

Երգի ձայնասկավառակը, որը ստեղծվել է մեկ օրինակով՝ բացառապես բնական նյութերից, պահվում է ֆրանսիական Կոնյակ շրջանում գտնվող  տներից մեկի նկուղի չհրկիզվող պահարանում: Եթե կլիմայական փոփոխությունները շարունակվեն, ապա տվայլ շրջանն առանձնատան հետ մեկտեղ կանցնեն ջրի տակ ու ձայնասկավառակը կվնասվի:

Սակայն եթե հնարավոր լինի պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ ու կանխել ջրային տարերքի «գրոհը», ապա մարդիկ 100 տարի հետո կկարողանան լսել Ֆառելի երգը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախագիծն իրականացվել է կոնյակի արտադրությամբ զբաղվող LOUIS XIII ֆրանսիական բրենդի հետ համագործակցության արդյունքում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ