Երևանի Սայաթ-Նովա պողոտայում ընկած քաղաքացին ծանր վիճակում հոսպիտալացվել է

584

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 24-ին, ժամը 05:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում մի քաղաքացի օգնություն է կանչում. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում անօգնական վիճակում ընկած է եղել Ա. Հ.-ը (մոտ 60 տ):

Փրկարարները Ա. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տեղում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ