ԵՄ-ՀՀ համաձայնագիրը կդառնա վիզաների վերացման գործոններից մեկը. Gazeta.ru

261

Երևանի և Բրյուսելի նոր համաձայնագիրը ենթադրում է տարբեր ոլորտներում լայն գործակցություն, գրում է gazeta.ru-ն:

«Հայաստանը միջոցներ կստանա քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման համար, իսկ գլխավորը՝ հեռանկարներ կբացի բիզնեսի զարգացման համար: Հայկական որոշ ապրանքներ կկարողանան արտահանվել եվրոպական շուկաներ», ասել է Հայաստանի կառավարությանը մոտ աղբյուրը:

Նրա խոսքով, համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա նաև ԵՄ հետ համատեղ ծրագրեր իրականացնել կրթության, շրջակա միջավայրի պահպանության և գիտատեխնիկական ոլորտներում:

«ՀՀ-ին ավելի հասանելի կդառնան եվրոպական տեխնոլոգիաները, գիտնականները կկարողանան մասնակցել ԵՄ հետ համատեղ հետազոտական ծրագրերին», ասել է թերթի զրուցակիցը՝ ընդգծելով, որ Հայաստանը պահպանելու է Եվրասիական տնտեսական միությանն իր անդամակցությունը:

«Դա մեր սկզբունքային դիրքորոշում էր՝ գործակցել այդ միություններ հետ, քանի որ դրանք երկուսն էլ մեզ համար շահեկան են: Եվ ԵՄ-ն մեզ ընդառաջեց», ասել է թերթի զրուցակիցը:

Նոր համաձայնագրում նշված է, որ ԵՄ-ն հետևելու է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության կուրսին: Հայաստանի կառավարությանը մոտ աղբյուրը բացատրել է, որ համաձայնագիրը չի պարզեցնելու ԵՄ երկրների հետ վիզաների վերացման գործընթացը, սակայն այն կարող է դառնալ ԵՄ ՀՀ քաղաքացիների մուտքի համար վիզայի անհրաժեշտության վերացման շուրջ համաձայնության հասնելու գործոններից մեկը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ