Ջեյմս Քեմերոնը վերջակետ է դրել «Տիտանիկ» ֆիլմում Դի Կապրիոյի մարմնավորած հերոսի մահվան շուրջ վեճերին

363

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն անհեթեթ է անվանել «Տիտանիկ» ֆիլմի վերջին տեսարանի շուրջ մշտական քննարկումները, որում մահանում է գլխավոր հերոս Ջեքը, որի դերը խաղացել է Լեոնարդո Դի Կապրիոն: Նա Vanity Fair-ին տված հարցազրույցում բացատրել է, որ հերոսի մահը պայմանավորված է դրամատուրգիայի կանոններով:

«Ինձ անհեթեթ է թվում այն, որ մենք շարունակում ենք խոսել այդ մասին 20 տարի անց: Բայց դա ցույց է տալիս, որ ֆիլմում հաջողվել է Ջեքին այնքան գրավիչ դարձնել, որ հանդիսատեսին ցավալի է տեսնել նրա մահը: Եթե նա ողջ մնար, ֆիլմի ավարտն անիմաստ կլիներ: Դա ֆիլմ է մահվան և բաժանման մասին, նա պետք է մահանար»,- ընդգծել է Քեմերոնը:

Ռեժիսորի խոսքով՝ եթե հերոսը չխորտակվեր, ապա նրա հետ մեկ այլ բան պետք է տեղի ունենար: «Դա կոչվում է արվեստ, ամեն ինչ տեղի է ունենում գեղարվեստական պատճառներով, այլ ոչ ֆիզիկայի»,- ասել է նա:

Քեմերոնը հավելել է, որ չնայած նրան, որ փայտի կտորի վրա իսկապես տեղ կար և՛ Ռոուզի, և՛ Ջեքի համար, նրանց երկուսին այն չէր պահի ջրի վրա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ