Հնդկական օդանավակայանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

553

Մումբայի Չաթրապատի Շիվաջիի անվան միջազգային օդանավակայանը օրվա ընթացքում չվերթների քանակով համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այդ մասին հաղորդում է The Times of India-ն:

Նոյեմբերի 24-ին օդանավակայանում 969 թռիչք եւ վայրէջք է իրականացվել: Այդ քանակն ապահովվել է՝ ի հաշիվ մեծաքանակ չարտերային չվերթների ու մասնավոր թռիչքների: Ավելի վաղ սահմանված ռեկորդը եղել է օրվա ընթացքում 935 չվերթը, որը նույնպես այդ օդանավակայանում էր գրանցվել:

Ինչպես հաղորդվում է, ռեկորդային օրը օդանավակայանում մեկ ժամվա ընթացքում կարողացել է թռչել ու վայրէջք կատարել 50 ինքնաթիռ, երբեմն չվերթներն իրականացվել են ամեն րոպեն մեկ անգամ:

Օդակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ ծրագրվում է նոր ռեկորդ սահմանել՝ 1000 չվերթ՝ մեկ օրում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ