Տիգրան Հովհաննիսյանի ստորաքարշ գործելաոճը

166

Ո՞վ կմտածեր, որ վերջին շրջանում, լրատվականների լրահոսոի թոփ դարձած առևտրականների և հարկային տեսուչների միջև ծագած անհարթությունների թեման, ինչ-որ մեկը կօգտագործի այլ տողատակերով և բոլորովին այլ ենթատեքստով ներկայացնելու համար:
Արի ու տես, որ գտնվեց նման դեգեներատ, ով պահն օգտագործելով, այն էլ մամուլի ասուլիսով անդրադարձավ խնդրին, թեման բոլորովին այլ ուղղությամբ ուղղելով: Խոսքը Տիգրան Հովհաննիսյանի մասին է, ով իրեն հորջորջել է «Հայաստանի առևտրականների կոնֆեդերացիայի» նախագահ և իբր թե հանդես է գալիս առևտրականների շահերի պաշտպանությամբ, սակայն իր խոսքից միանշանակ կարելի է հասկանալ, որ կոնկրետ հանձնարարականով է կազմակերպել այդ շինծու մամուլի ասուլիսը:
Վերջինիս պահվածքը ոչ այլ ինչ է, քան դասական «աբիժնիկություն», ով իրականում չկարողանալով հագուրդ տալ իր նենգ ցանկություններին, նմանօրինակ ստորաքարշ գործելաոճ է դրսևորում:Հովհաննիսյանի նմանները սովոր են օգտագործվել, քանի որ նրանց գեր նպատակն այս կյանքում փողն ու պաշտոնն է, այդ է պատճառը, որ անգամ նրա «մտերիմ» մարդիկ, չեն ցանկանում գործ ունենալ հետը:
Մեկ հարց է մնում օդում կախված, միթե՞ լրատվականները չեն հասկացել Հովհաննիսյանի բուն էությունը, որ հանրայնացնում են նրա շինծու մտքերը, եթե այդպես է, ապա նրանց այդ գործողությունը ոչ պակաս անբարոյականություն:
Մեծ հաշվով Հովհաննիսյանի այս քայլը իր բուն նպատակին չի ծառայելու, քանի որ հանրությունը շատ լավ գիտի ով ով է և ինչ շահի է ծառայում, իսկ այս կոնտեքստում առևտրականների շահերը բացարձակ չեն խաչվում ո՛չ Հովհաննիսյանի և ո՛չ էլ առավելևս նրան հրահանգողների շահերին, ովքեր բոլորովին այլ նպատակ են հետապնդում՝ դիվիդենտների տեսքով:
Հ.Գ.Ի դեպ ստորև տեղադրված տեսանյութը (8:35 րոպեից) բացում է բոլոր փակագծերը կապված Տիգրան Հովհաննիսյան մարդ տեսակի վերաբերյալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ