Ինչի՞ մասին են խոսում մազերը. իմացեք ձեր գաղտնիքը

275

Մազերին հնուց կախարդական ուժ են վերագրում: Զարմանալի չէ, որ մազերը նաև արտահայտում են մարդկային բնավորության առանձնահատկությունները:

Աղջիկները մազերի գույնն ու սանրվածքը փոխում են ամենից հաճախ ինչ-որ սուր իրադարձություններից հետո և այդ կերպ նոր կյանք սկսում: Եկեք տեսնենք` ինչի մասին են խոսում մազերի գույնը, կառուցվածքն ու սանրվածքի ձևը:

Չենթարկվող մազեր, որի ծայրերը ճյուղավորված են: Համառ մարդ, ով սովոր է մնալ իր կարծիքին ու ամրապնդել իր դիրքերը:

Հարթ, հեշտ սանրվող մազեր: Հանգիստ բնավորություն: Այսպիսի մարդկանց հետ հեշտ է լեզու գտնել:

Մի փոքր ալիքավոր մազեր: Նրանց բնավորությունը քամու նման փոփոխական է:

Գանգուր մազեր: Կրքոտ, էներգիայով լի, բռնկուն մարդ:

Եթե նախընտրում եք արձակել մազերը, ուրեմն՝ քմահաճ ու ազատասեր ոգի ունեք: Չեք հանդուրժում ավանդույթները, որոնք ընդունված եք, միշտ շարժվում եք` լսելով սրտի ձայնին:

Ետևում ձիգ կապած հարթ պոչ: Այս սանրվածքը նախընտրողները ամեն ինչում կարևորում են կարգուկանոնը, չեն հանդուրժում քաոսն ու նախընտրում են ապրել` ըստ պլանի:

Կարճ սանրվածք: Այսպիսի սանրվածք ունեցողները սիրում են սպորտն ու ակտիվ ապրելակերպը, չեն սիրում երկար նստել մի տեղում:

«Ստեղծագործական խառնաշփոթ»: Ի՞նչ են ասում մազերը մարդու մասին, եթե դրանք միշտ հարդարված են տարբեր ձևերով: Սա խոսում է ռոմանտիկ էակի մասին, որ սովոր չէ մնալ մարդկանց ստեղծած շրջանակների մեջ:

Էլեգանտ, մոդայիկ սանրվածք, իդեալական հարդարված ու խնամված մազեր: Սա, իհարկե, խոսում է ամեն կողմից պերֆեկցիոնիստ մարդու  մասին, ով փորձում է ամեն գնով հասնել ներդաշնակության:

Շիկահեր: Շիկահերները շատ զգացմունքային են. նրանք սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում ու օգնում որոշումներ ընդունել:

Մուգ կամ բաց ոսկեգույն մազեր: Նրանք չեն սիրում առանձնանալ ամբոխից, չեն ձգտում ուշադրություն գրավել: Դժվարությամբ են ծանոթանում նոր մարդկանց հետ, սակայն ամենահավատարիմ ընկերներն են:

Մուգ շագանակագույն մազեր: Լուրջ ու խելամիտ մարդիկ: Նրանց վրա կարելի է հենվել ցանկացած իրավիճակում:

Կարմիր մազեր: Բնույթով ավանտյուրիստներ են, ովքեր փորձում են ամեն օր ապրել այնպես, ասես դա իրենց կյանքի վերջին օրն է: Նրանց հետ ուրախ է. ունեն բարի սիրտ:

Սև մազեր: Առեղծվածային ու կրքոտ արարածներ: Հասկանալ, թե ինչ է նրանց մտքին, պարզապես հնարավոր չէ: Ունեն վառ արտահայտված մագնիսիցիզմ:

Ոչ ստանդարտ գույնի մազեր (մանուշակագույն, կապույտ, դեղին, վարդագույն և այլն): Ստեղծագործ էություն. այս մարդիկ միշտ փորձում են ներկել իրենց կյանքը վառ գույներով: Ուզում են ամեն կերպ ի ցույց դնել իրենց անհատականությունը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ