Բուհերում կոռուպցիան անթույլատրելի է․Սվիտալսկին անդրադարձավ երկու ռեկտորների կաշառակերության դեպքերին

233

Հայաստանում ձեւավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական լավ դաշտ, առկա է քաղաքական կամք, սակայն այս պայքարը անհնար կլինի առանց հասարակական գիտակցության։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքների ամփոփման համաժողովի ժամանակ ասաց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ավելացնելով նաեւ, որ անհրաժեշտ է ձեւավորել  հասարակության անհանդուրժողականությունը կոռուպցայի դեմ։

«Ես ուշադիր ուսումնասիրել եմ նախագահի ելույթը ՀՔԾ-ում եւ հետագա զեկույցում նշված կոռուպցիայի բացահայտումները։ Այնտեղ ներկայացված կոռուպցիայի դեպքերի շարքում կային 2 համալսարանների ռեկտորներ, ինչը շատ ցավալի է։ Հատկապես ուսումնական հաստատություններում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է կարեւորվի»,- նշեց նա։

Սվիտալսկու փոխանցմամբ, կրթությունը կարող է լուծում առաջարկել շատ հարցերի՝ այդ թվում կոռուցիայի դեմ պայքարում։ «Եթե Հայաստանում կան ուսումնական հաստատություններ, որոնցում կոռուպցիա չկա, ապա մեր խնդիրը պետք է լինի հասնել նրան, որ մյուս ուսումնական հաստատությունները եւս կոռուպցիայից զերծ լինեն։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ