Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է ՄՅՈւ-ի կազմ վերադառնալու համար

368

Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզումներ է անում «Մանչեսթեր Յունայթեդում» կրկին իր տեղն ամրապնդելու համար:

Ինչպես հայտնում է manchestereveningnews.co.uk-ը, նա թիմի հետ աշխատելուց բացի լրացուցիչ մարզումներ է անում:

Հայ կիսապաշտպանը դուրս է մնացել ՄՅՈւ-ի վերջին երեք խաղերից ու մեկնարկային կազմում նոյեմբերի 5-ին է եղել, երբ թիմը զիջել է «Չելսիին»:

Նախորդ շաբաթ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանի հասցեին խիստ քննադատականխոսքեր էր ասել, ինչն ավելի է դրդել նրան շատ աշխատել իր վրա:

«Դժգոհ եմ Մխիթարյանի ելույթներից, ու խոսքը 1-2 հանդիպման մասին չէ, այլ 4-5-ի: Մխիթարյանը մրցաշրջանի մեկնարկը շատ լավ է սկսել, սակայն հետո նրա խաղն աստիճանաբար վատացել է՝ նվազել են գոլերի քանակն ու արդյունավետ փոխանցումները, պրեսինգը, մրցակցից գնդակի խլումն ու սկսել է քիչ օգուտ տալ թիմին»,- ասել էր Մոուրինյոն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ