ԱՄՆ-ում ստեղծվել է ամենաարագագործ եռաչափ տպիչն աշխարհում

118

Ամերիկացի գիտնականները ստեղծել են ամենաարագագործ եռաչափ տպիչն աշխարհում, որը սովորական մոդելներից 10 անգամ ավելի արագ է աշխատում:

Ինչպես նշում է New Atlas-ը, ինժեներները որոշ ներքին մեխանիզմներ են փոփոխել, ավելացրել են պլաստիկե հումքի առավել արագ հալեցման համար նախատեսված լազեր: Այս ամենի արդյունքում ստեղծվել է FastFFF սարքը, որը մի քանի րոպեում կարող է տպել այն, ինչ սովորական եռաչափ տպիչը տպում է մեկ ժամում:

Այնուհանդերձ՝ տպավորիչ նորույթն ունի մի թերություն: Սարքի շատ արագ աշխատելու պատճառով պլաստիկի մի շերտը չի հասցնում ամբողջությամբ սառչել, մինչ դրվում է հաջորդ շերտը: Դա նշանակում է, որ տպվող իրը կարող է ձևախեղվել կամ անորակ լինել: Այժմ մասնագետները փորձում են մշակել մեթոդ, որը հնարավորություն կտա արագ սառեցնել նախորդ շերտը:

Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ եռաչափ տպման տեխնոլոգիան լայն տարածում է գտել մեր կյանքի գրեթե բոլոր ուղղություններում՝ բժշկությունից մինչև նորաձևություն ու շինարարություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ