Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկն առաջին անգամ խոսել է

706

Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանն դեպքից հետո այսօր առաջին անգամ խոսել է: Նարեկի մայրը` Սեդա Ղուկասյանը, հուզմունքը հազիվ զսպելով, News.am-ի թղթակցին պատմեց, որ առավոտյան է ուրախալի լուրը ստացել ու շտապել որդու մոտ:

«Բուժքույրն առավոտյան զանգեց, ասեց, որ այսօր արդեն շնչառական ապարատը անջատել են, եւ Նարեկը այս 10 օրվա մեջ առաջին անգամ խոսել է, յոգուրտ է ուզել: Չգիտեմ, ոնց եմ վազել, հասել հիվանդանոց: Նարեկը բոլորից էր հարցնում, նույնիսկ նրանցից ում շատ քիչ էր ճանաչում, էն բակի երեխաներից բռնած, մինչեւ տարիքով ծանոթներ ու բարեկամներ»,-պատմեց տիկին Սեդան:

Նրա խոսքով` Նարեկը դեռ չգիտի, որ իր ծառայակից ընկերները զոհվել են, ինքն էլ շրջանցել է թեման` չցանկանալով վշտացնել որդուն. «Ինքը հասկանում է` ինչ է եղել, բայց դեռ չգիտի, որ զոհեր կան, ասեց` մենք զոհեր չունենք, մենք բոլորս վիրավոր ենք»:

Տիկին Սեդան պատմեց, որ մինչ Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելը Նարեկի մեկ աչքը Ստեփանակերտի հոսպիտալում հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի: «Աղոթենք, հոսանք, որ Նարեկիս աչքի լույսը կվերականգնվի, ես մեծ հույսեր ունեմ ու աղոթում եմ Աստծուն ամեն օր: Ամբողջ մի ազգ աղոթում է տղայիս համար, որ ինքը ոտքի կանգնի, ու բոլորի աղոթքները տեղ հասան, որ որդիս այսօր խոսեց»,-ասաց նա:

Տիկին Սեդան պատմեց, որ դեպքի մանրամասներին տեղյակ չէ, միայն գիտի, որ ականի պայթյունից է որդին վիրավորվել: «Նարեկին մինչեւ հիվանդանոց հասցնելը անուն ազգանունն են հարցրել, ասել է` Նարեկ Հայկի Հովեյան ու ավելացրել` մամայիս չասեք»,-հուզված պատմեց Նարեկի մայրը` նշելով, որ դեպքի մասին առաջինը իմացել են Արցախի իրենց բարեկամներից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ