Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վրա հյութ լցրած հայ երիտասարդները դատապարտվել են պայմանական ազատազրկման (տեսանյութ)

486

Ֆրանսիայում Թուրքիայի նախկին դեսպան Հաքքը Աքիլի վրա հյութ լցրած ֆրանսահայ ուսանողները դատապարտվել են պայմանական ազատազրկման: Այդ մասին հայտնում է «Շարժում» կազմակերպությունը՝ տարածած հաղորդագրությունում:

Նանտերի դատարանը հայ երիտասարդներից մեկին՝ «հարձակումն» իրականացրած Դատին, դատապարտել է երեք ամիս պայմանական ազատազրկման, իսկ տեսանյութը նկարահանած Դրոյին՝ մեկ ամիս պայմանական ազատազրկման:

Փաստաբանները նշել են, որ պատիժը չի արձանագրվի ուսանողների համար որպես դատվածություն:

Նշվում է, որ դատական գործը տևել է ավելի քան երկու տարի:

«Շարժումը» շնորհակալություն է հայտնել դատավճռի հրապարակման օրը համախմբված բոլոր մարդկանց և ողջունել երկու երիտասարդներին տրամադրված մարդկային, ֆինանսական և նյութական օգնությունը: «Այս համերաշխությունն է, որ հնարավոր է դարձրել միասին մղել այս պայքարը»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Փարիզի Դեկարտի անվան համալսարանում Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլի ելույթի ժամանակ ֆրանսահայ ուսանողը նռան հյութ է լցրել նրա վրա՝ ի պատասխան նրա քարոզչական բնույթի դասախոսության:

Ինչպես հիշեցնում է ermenihaber.am-ը, դեպքը տեղի է ունեցել 2015թ. մարտին Փարիզի Դեկարտի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում կազմակերպված «Աշխարհիկությունը Թուրքիայում և Ֆրանսիայում» խորագրով գիտաժողովի ժամանակ: Ելույթ ունեցող թուրք դեսպանին էր մոտեցել մի երիտասարդ և նրա վրա ներկված հեղուկ, որոշ աղբյուրների համաձայն՝ նռան հյութ թափել: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ հարձակումն իրականացրած և այն տեսագրած երիտասարդները Ֆրանսիայի՝ ազգությամբ հայ քաղաքացիներ են:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ