Հոլանդացին պատկերել է նույն վայրը տարվա բոլոր եղանակներին և օրվա տարբեր ժամերի

449

Մենք բոլորս էլ նկատել ենք, որ նույն տեղանքի տեսքը կարող է անճանաչելիորեն փոխվել՝ կախված տարվա եղանակից և օրվա ժամերից:

Bored Panda-ի հաղորդմամբ՝ հոլանդացի լուսանկարիչ Ալբերտ Դրոսը, տարիներ շարունակ այցելելով միևնույն վայր, նկատել է, որ այն ամեն անգամ տարբեր է:

«Երբեմն մեր բնակության վայրը կարող է ձանձրալի թվալ, քանի որ տեսնում ենք այն ամեն օր: Այնուամենայնիվ, երբ սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ, սկսեցի նոր ձևով տեսնել աշխարհը և ինձ շրջապատող վայրերը», – ասել է նա:

Դրոսի խոսքով՝ ինքը սկսել է ամենուր կադրեր փնտրել, և այժմ մի քանի վայր կա, որոնք ինքը սիրում է կրկին ու կրկին այցելել:

«Ամեն անգամ զարմանում եմ, որ այս վայրերը երբեք նույն տեսքը չեն ունենում: Այս ծառուղին գտնվում է իմ տան մոտակայքում, և ես լուսանկարել եմ այն տարվա տարբեր եղանակների և օրվա տարբեր ժամերի: Նույնիսկ մի քանի օրվա տարբերությամբ արված կադրերը կարող են ամբողջությամբ տարբերվել իրարից», – պատմել է լուսանկարիչը:

 

Աշնան վերջի երեկո

                                                 

Ամառ

 

Ձմեռ

 

Աշնան կես

 

Գարուն

 

Երեկոյան լույսեր

 

Աշնան վերջի առավոտ

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ