«Բավարիայի» երկրպագուները Նեյմարի պատկերով կեղծ թղթադրամներ են նետել խաղադաշտ

224

Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղի ժամանակ խաղադաշտ են նետել կեղծ թղթադրամներ, որոնք ուղղված են եղել բրազիլացի հարձակվող Նեյմարին: Թղթադրամների վրա եղել է ՊՍԺ-ի աստղային նորեկի լուսանկարը, հայտնում է Bild-ը:

Ավելի վաղ «Բավարիայի» ֆանատները նմանատիպ ակցիա անցկացրել էին Բրյուսելում կայացած «Անդերլեխտի» դեմ խաղում՝ բողոքելով տոմսերի բարձր գների դեմ:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն այս ամռանը 222 միլիոն եվրո էր վճարել Նեյմարին «Բարսելոնայից» ձեռք բերելու համար: Դա ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերն էր:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ