Բիթքոինի փոխարժեքը 4 ժամում հատել է 15.000 դոլարի շեմը

1070
Բիթքոին թվային արժույթի փոխարժեքը շարունակում է նոր ռեկորդներ սահմանել, թվային արժույթն արդեն հատել է 15.000 դոլարի շեմը։ Այս մասին են վկայում Coinmarketcap-ի տվյալները։
Երևանյան ժամանակով ժամը 15.33-ի դրությամբ բիթքոինի փոխարժեքը կազմել է $15 268.10։ Այդկերպ այն աճել է ևս 17 տոկոսով։
gazeta.ru-ն նշում է, որ 4 ժամ առաջ բիթքոինի փոխարժեքը գերազանցել էր 14.000 դոլարի շեմը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, դեկտեմբերի 6-ին բիթքոինի փոխարժեքը թվային արժույթի բորսաներից շատերում հաղթահարել է 13.000 դոլարի սահմանը:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ