Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է Ժոզե Մոուրինյոյի հետ քննարկել իր ապագայի հարցը

469

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ եւ քննարկել իր ապագայի հարցը, գրում է Daily Star-ը:

Մխիթարյանը եւ նրա խորհրդատուները ցանկանում են պորտուգալացի մասնագետից պարզել, թե ինչպես է նա պատկերացնում 28-ամյա ֆուտբոլիստի ապագան անգլիական ակումբում:

Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը հաջող էր սկսել մրցաշրջանը, սակայն դժգոհ է նրա ելույթներից վերջին խաղերում:

Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Գերմանական ու բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ հայ ֆուտբոլիստին ցանկանում է վերադարձնել Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում նա խաղացել է 2013-2016-ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզիչի քվեարկության լավագույն եռյակում Հենրիխ Մխիթարյանը չէր նշել Ժոզե Մոուրինյոյի անունը: Հայաստանի հավաքականի ավագն առաջինը նշել էր Զինեդին Զիդանին («Ռեալ»), երկրորդում՝ Թուրինի «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ երրորդում` «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին: ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի քվեարկությանը մասնակցում են ազգային հավաքականների ավագները:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ